Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
02.11.2023 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում հայտնաբերել և Թալինի բաժին են տեղափոխել 34-ամյա Գևորգ Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: