Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել 43-ամյա Թամարա Պ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					