ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի բացատրական աշխատանքի արդյունքում ՌԴ-ում գործուղման մեջ գտնվող ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել 40-ամյա Գոռ Վ.-ն, որը 2021 թ. ապրիլի 2-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Նա օգոստոսի 4-ին օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան և փոխանցվել ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: