Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
08.07.2017 12:37
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 7-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Շենգավիթ 16-րդ փողոցի թիվ 1 տան մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Պ.-ին, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: