Խարդախության համար հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն
08.11.2018 16:29
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 7-ին, ժամը 12.21-ին, կամավոր բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Հովհաննես Խ.-ն, որը հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: