Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
12.07.2021 10:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները համատեղ միջոցառումներով հուլիսի 10-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհից Սևանի բաժին բերման են ենթարկել 42-ամյա Վարազդատ Հ.-ին, որը հուլիսի 1-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: