Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով
13.01.2017 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 12-ին, ժամը 9.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Թելման Ա.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները համատեղ հունվարի 12-ին, ժամը 16.30-ին, Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 1/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արամ Հ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: