Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ Նոր Նորքի բաժին
14.08.2019 11:38
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանեփ-կակաչ-2019թ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության ՔՀԳՎ, Եղեգնաձորի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 13-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 33-ամյա Հայկ Ս.-ն, որը օգոստոսի 8-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: