Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վրացական փողոցում
14.11.2018 11:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նոյեմբերի 13-ին ժամը 08.45-ին Վրացական փողոցի թիվ 9 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որը մարտի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: