Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
16.07.2022 16:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 15-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են 52-ամյա Վարդան Մ.-ին, որը 2010 թ. մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: