Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
18.03.2022 12:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ, մարտի 17-ին Երևան քաղաքի Ներքին Չարբախի փողոցի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հայտնաբերել և Մարտունու բաժին բերման են ենթարկել 40-ամյա Մարտին Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: