Խարդախության համար հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն
21.11.2018 13:51
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերիի 20-ին, ժամը 14.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արմեն Ու.-ն, որը փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: