Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացավ կամավոր
23.11.2016 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանություն է ներկայացել 1969 թ. ծնված Կարինե Օ.-ն, որը օգոստոսի 29-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: