Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
23.11.2023 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 22-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 55-ամյա Երվանդ Հ.-ն, որը օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: