Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է կամավոր
24.01.2018 14:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կապանի և Մալաթիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 2017թ. նոյեմբերի 23-ից Մալաթիայի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով հետախուզվող, 1989 թ. ծնված Կարեն Թ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: