Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
25.10.2017 11:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 24-ին, ժամը 9.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1968 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: