Խարդախության համար հետախուզվող Իրանի քաղաքացին հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում
26.02.2019 10:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 25-ին, ժամը 13.30-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման են ենթարկել 38-ամյա ԻԻՀ քաղաքացի Սեյեդ Հ-.ին, որը փետրվարի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: