Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արշալույս գյուղում
28.07.2023 11:00
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 27-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 36-ամյա Սարգիս Գ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: