Խարդախության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա քաղաքացուհին հայտնաբերվեց
28.10.2017 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, Արագած թաղամասի թիվ 8 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մարիամ Ա.-ին, որը հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: