Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
01.08.2023 12:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 31-ին Էջմիածին քաղաքի Նավասարդյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 29-ամյա Ալբերտ Մ.-ին: Նա հունիսի 16-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: