Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
05.05.2022 11:25
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 4-ին բաժին է ներկայացել 48-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը հունվարի 20-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռոբերտ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: