Խարդախության համար հետախուզվող կինը հայտնաբերվեց Մեծամորում
06.07.2022 14:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 4-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի շենքերից մեկում հայտնաբերել և նախաքննական մարմնին են ներկայացրել 28-ամյա Մերի Տ.-ին, որը հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (նախկին 178-րդ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: