22-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
16.06.2023 13:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 15-ին Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 22-ամյա Հայկազ Թ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: