Խարդախության համար հետախուզվող տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն
30.01.2018 14:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին, ժամը 15.05-ին, բաժին է ներկայացել 1949 թ. ծնված Աբրահամ Ս.-ն, որը հունվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: