1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խարդախությունների հեղինակը հայտնաբերվեց

29.03.2013 11:12 Խարդախություն
Մարտի 27-ին, ժամը 22.40-ին, Մեծամորի բաժնի  ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին, չարաշահելով մի կնոջ վստահությունը, խաբեությամբ վերցրել է նրա «Նոութբուք» համակարգիչը՝ հաջորդ օրը վերադարձնելու պայմանով, սակայն այն վաճառել է անհայտ անձի:
Պարզվել է նաև, որ Գևորգ Ղ.-ն մարտի 15-ին չարաշահելով 20-ամյա մի աղջկա վստահությունը, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող համակարգիչների խանութից նրա  անվամբ վերցրել է 260.000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչ և իրացրել, իսկ մարտի 19-ին, կրկին չարաշահելով նույն աղջկա վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրան պատկանող մոտ 30 գ ոսկյա զարդերին:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: