Խարդախությունների համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
 
                                            Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից հուլիսի 20-ին, ժամը 06.30-ին, Վարշավա–Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 28-ամյա Վահե Շ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					