Խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հրացան, փամփշտակալ և 51 փամփուշտ
29.01.2016 09:45
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1962 թ. ծնված Էսմիլ Վ.-ի բնակարանում, որտեղ հայտնաբերվել են «ԻԺ 58» և «ԻԺ 18» տիպի հրացաններ` առանց համապատասխան թույլտվության, ինչպես նաև 8 ինքնաշեն փամփուշտներով փամփշտակալ և 16 մմ տ/չ 51 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: