ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը օգտվելով ծանոթի հարբած լինելու հանգամանքից՝ գողացել է նրա բջջային հեռախոսը

13.11.2014 11:39 Գողություն

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դրոյի փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մադլենա Ս.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դրոյի փողոցի սկզբնամասում գտնվող այգում, օգտվելով իր ծանոթ՝ 1965 թ. ծնված Գառնիկ Պ.-ի հարբած լինելու հանգամանքից, գողացել է նրա գրպանից ընկած բջջային հեռախոսը:
Գողության մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: