ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խմել են, ավտոմեքենա փախցրել և վթարի ենթարկվել

31.05.2014 15:10 ԱՄՏ-ի փախցնել

Մայիսի 30-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ բակերից մեկից «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա են գողացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, տան դարպասը բացելով, 1975 թ. ծնված Սուսան Մ.-ի բակից փախցրել են նրան պատկանող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության ծառայողները նույն օրը Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, ավտոմեքենան առևանգելու կասկածանքով, ժամը 10.00-ին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և 1996 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք, ալկոհոլի ազդեցության տակ, առևանգել են ավտոմեքենան և Արարատ գյուղ տանող ճանապարհին բախվել հողամասի պատնեշին, ինչի հետևանքով Անդրանիկ Մ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: