ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին

02.05.2024 16:11 Գողություն
Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություն: Ըստ այդմ՝ Գյումրիի բնակիչ 37-ամյա մի երիտասարդ Խրիմյան Հայրիկի փողոցի մի տնից գողացել է տարատեսակ ոգելից խմիչքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյումրեցի երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Նա խոստովանել է, որ հիշյալ տնից գողացել է չորս շիշ օղի և չորս շիշ գինի, որոնց մի մասը վաճառել է, իսկ մի մասը ընկերոջ հետ խմել է: Նաև հայտնել է, որ պահպանված վերջին շիշ գինին ընկերոջ տանն է:
Նա ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: