Խորդանոցները՝ թիրախ
16.06.2015 15:27
Գողություն
Հունիսի 15-ին, ժամը 18.00-ին, ոստիկանույան Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի թիվ 33 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Նա խոստովանել է, որ մայիսին իրենց շենքի խորդանոցներից մեկից գողացել է կենցաղային իրեր և էլեկտրական սարքավորումներ:
Պարզվել է նաև, որ նա հունիսյան մի գիշեր, ժամը 04.00-ի սահմաններում, մեկ այլ խորդանոցից փորձել է գողություն կատարել, սակայն չկարողանալով բացել դռան փականը` հեռացել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: