Խողովակների գողություն ջրհան կայանից
03.04.2015 15:55
Գողություն
Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Գարեգին Մ.-ին:
Պարզվել է, որ նա մարտ ամսին Իջևան-Գանձաքար ճանապարհին կից գտնվող ջրհան կայանից գողացել է 25 մետրանոց մետաղյա 6 խողովակ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: