ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խոհանոցային դանակով

Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է:
Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից  ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված  Ռոդինա Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Ն. Զարյան փողոցի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1970 թ. ծնված Նորայր Ա.-ն քաշքշուկի մեջ է մտել կնոջ մոր հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը:
Նորայր Ա.-ն   բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: