ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խողովակաշարերի գողին հայտնաբերեցին

13.06.2014 12:51 Գողություն

Հունիսի 2-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից ոստիկանության Շենգավիթի բաժնում գրություն է ստացվել, որ հունիսի 1-ին, շրջայցի ժամանակ, Աբովյան-Նաիրիտ աղաջրատարի Աէրացիայի հատվածում հայտնաբերել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատկանող մոտ 300-350 գծամետր ապամոնտաժված խողովակաշար, իսկ հունիսի 2-ին, շարունակելով շրջայցը, հայտնաբերել են, որ Արգավանդ-Գեղանիստ հատվածում գողացվել է 300-350 գծամետր խողովակաշար:
Հունիսի 11-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Խ.-ն, որը ժամը 10.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: