Խոստովանել է
19.01.2013 11:48
Գողություն
2012 թ. դեկտեմբերի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու պայուսակից դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար և բանկային պլաստիկ քարտեր:
Հունվարի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղից բերման են ենթարկվել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: