Խոստովանեց «Այֆոն 6»-ի գողությունը
Հունվարի 3-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1993 թ. ծնված Անուշ Գ.-ն հայտնել էր, որ նույն օրը, ժամը 21.20-ից 21.45-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 4 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են «Այֆոն 6» բջջային հեռախոսը` պատճառելով 200.000 դրամի վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները հունվարի 9-ին, ժամը 17.20-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: