Վիճաբանություն Խոր Վիրապի վանքի ավտոկայանատեղիում
10.08.2015 13:28
Մարմնական վնասվածք
Օգոստոսի 8-ին, ժամը 17.30-ին, 1966 թ. ծնված Արայիկ Ք.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Խոր Վիրապի վանքի ավտոկայանատեղիում, վիճաբանության ժամանակ, 1975 թ. ծնված Վահան Գ.-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք:
Արայիկ Ք.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: