Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Խորենացու փողոցում
16.03.2022 11:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները մարտի 15-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Մոնիկա Գ.-ին, որը մարտի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: