Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում
06.08.2013 20:06
Համակարգի լրատու
Օգոստոսի 3-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը «Կանեփ-կակաչ-2013» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառման հետ կապված խորհրդակցություն անցկացրեց ԿՀԴՊ ԳՎ-ում, որին մասնակցում էին ՔՀԳ վարչության պետի տեղակալը, ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, Երևան քաղաքի բաժինների և մարզային վարչությունների պետերի օպերատիվ գծով տեղակալները, այլ ծառայությունների պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Կանեփ-կակաչ-2013» միջոցառման ժամանակ իրականացվելիք գործողությունները, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի առանձնահատկությունները, դրանց ընթացքում օրնականության ապահովման խնդիրներն ու միջոցները:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կոնկրետ ցուցումներ տվեց օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվող այս միջոցառման վերաբերյալ: