1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը, ստորաբաժանումների պատասխանատուները, ոստիկանության կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունների ղեկավարներ:
Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին ներկայացրեց խորհրդակցության նպատակն ու խնդիրները՝ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության՝ Ճանապարհային ոստիկանությունում իրականացրած հետազոտությունների արդյունքների և հիմնախնդիրների լուծման ուղիների քննարկում:
Ստուգումներով ի հայտ բերված խնդիրները ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:
Անդրադառնալով կեղծ համարանիշերով ու տեխնիկական փաստաթղթերով, նաև հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների հայտնաբերման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց կարճ ժամանակում շրջանառության մեջ դնել մայրաքաղաքի մուտքերն ու ելքերը հսկող սարքեր, իսկ մարզերում օգտագործել նույն սարքավորումների շրջիկ տարբերակները:
Ոստիկանության պետը նաև հրահանգեց սեղմ ժամկետում կազմավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ ու հանձնաժողով և ակտիվացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստումը: 
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց լրատվամիջոցների հետ աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ճանապարհային ոստիկանության գործունեությունը լուսաբանող հրապարակումների մասնագիտական որակի բարելավման նպատակով:
Վարորդ-քաղաքացու հետ ճանապարհային ոստիկանի աշխատանքի արմատական փոփոխության պահանջ դնելով՝ ոստիկանության պետը կրկին ընդգծեց օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու խնդիրը, ինչը ոստիկանության նախաձեռնությունների հանդեպ հանրային վստահության գրավականն է:
Ոստիկանության պետը կարևորեց Ճանապարհային ոստիկանության անձնակազմի մասնագիտական պատրաստականության, յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության, կատարողական կարգապահության բարձրացման խնդիրները՝ հանրապետության Նախագահի հանձնարարականները ժամանակին ու լիարժեք կատարելու համատեքստում: 
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորեց ու պահանջեց ոստիկանության օրինակով քաղաքացու համար պարտադիր դարձնել օրենքի պահանջների անվերապահ կատարումն ու օրինահարգությունը:
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ՝ ըստ ոլորտների և իրականացման ժամկետների: