Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում
16.08.2013 19:08
Համակարգի լրատու
Օգոստոսի 16-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը, այլ ծառայությունների պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներին վերաբերող խնդիրներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս և տրվեցին կոնկրետ հրահանգներ ու ցուցումներ: