1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցության սկզբում անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ընթացքին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ամենակարևորն այն է, որ ոստիկանությունը գնում է սխալներն ու թերությունները հետևողականորեն շտկելու ճանապարհով, ինչը հաջողության գրավականն է:
Փաստելով, որ փոփոխությունները ոստիկանության աշխատանքում զգալի են, Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ստորաբաժանումների աշխատանքը վերջին ամիսներին և, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում:
Միևնույն ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ցավով նշեց, որ ոստիկանության բոլոր գործողությունները չէ, որ համարժեք գնահատական են ստանում հասարակության այս կամ այն շերտի կողմից, ինչը պայմանավորված է առկա կարծրատիպերով ու ոստիկանության հանդեպ կանխակալ վերաբերմունքով:
Մեկ անգամ ևս կարևորելով ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ամրապնդման առաջնահերթությունը` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ծավալուն աշխատանք կա կատարելու արդարության սկզբունքի անվերապահ հաստատման ու հասարակության հետ ոստիկանության համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Խոսելով հասարակության մեջ տարածվող ասեկոսեների մասին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ստվերային գործունեության մասին բամբասանքները ծանր հարված են հասցնում կառույցի հեղինակությանը, և պահանջեց քննության առնել ցանկացած ահազանգ ու կայացնել համարժեք որոշումներ:
Կարևորելով հասարակության բոլոր անդամների կողմից օրենքի և համակեցության կանոնների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը` ոստիկանության պետը խնդիրը մասնավորեցրեց, այսպես կոչված` թիկնազորների օրինակով` վերստին հիշեցնելով, որենքի առջև բոլորը հավասար են, և այդ առումով բացառություններ չպիտի լինեն:
Վերստին կարևորելով առաջադրված խնդիրների իրականացման գործում անձնակազմի պատրաստականության նշանակությունը` ոստիկանության պետը տեղեկացրեց, որ մշակվել ու պատրաստվել են թեստեր, որոնք մոտ օրերս կուղարկվեն բոլոր ծառայություններին` առաջիկայում քննություններ կազմակերպելու համար: Նպատակը ոստիկանների մասնագիտական, անձնային, ինտելեկտուալ որակները ստուգելն ու ըստ արդյունքների միջոցներ ձեռնարկելն է:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման, համակարգում կադրային բարեփոխումների, մասնագիտական պարապմունքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ոստիկանական էթիկայի անվերապահ պահպանման խնդիրներին և կրկին ընդգծեց, որ բոլոր այդ ուղղություններով ձեռքբերումներն ամրապնդում են հասարակություն-ոստիկանություն կապը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս և տրվեցին կոնկրետ հրահանգներ ու ցուցումներ: