ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել ՃՏՊ-ների թեմայով աշխատանքային խորհրդակցություն

11.08.2023 18:29 Միջոցառումներ

Օգոստոսի 11-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։
Ներկա էին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար անձնակազմը։
Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը ներկայացրեց այս տարվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը՝ ըստ զոհերի և վիրավորների քանակի։
Օպերատիվ կառավարման կենտրոնի պետը ներկայացրեց նաև մայրաքաղաքում և մարզերում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների առավել խոցելի վայրերը՝ միջպետական ճանապարհները, պողոտաները, փողոցները։
Արայիկ Առաքելյանն իր խոսքում անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելուն և նախականխելուն ուղղված միջոցառումների պարբերականությանը։
Նրանք անդրադարձ կատարեցին ճանապարհատրանսպորտային պատահարների, մասնավորապես՝ վրաերթերի, ինքնավթարների, երկու և ավելի տրասպորտային միջոցների բախման դրդապատճառներին։
Քննարկելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ ներկաները վեր հանեցին ճանապարհների լուսավորության, գծանշումների, հետիոտների ոչ սահմանված վայրերով անցնելու և մի շարք այլ խնդիրներ։
Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու հարցում կարևորվել է նաև քաղաքացիների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ վարորդների և հետիոտների պատասխանատու վերաբերմունքը։
Առկա խնդիրների վերացմանն ուղղված հարցերի շուրջ ծավալվեց առարկայական քննարկում։
Խորհրդակցության ավարտին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը տվեց հստակ հանձնարարականներ։