Խուզարկության ընթացքում կամավոր ներկայացրել է
26.06.2015 10:48
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ խուզարկություն է կատարվել Աշնակ գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Պատվական Գ.-ի բնակարանում, որտեղ Պատվական Գ.-ի եղբայրը` 1971 թ. ծնված Արթուր Գ.-ն, հյուրասենյակի բազմոցի մեջից կամավոր ներկայացրել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական հրացան և 16 մմ տրամաչափի մետաղյա 3 դատարկ պարկուճ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: