Խուզարկությամբ գողացված բջջային է հայտնաբերվել
26.08.2014 11:10
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի գետնանցումից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Վարդան Ս.-ին և 1979 թ. ծնված Արթուր Վ.-ին:
Վարդան Ս.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս: Նա խոստովանել է, որ հեռախոսը գողացել է նշված գետնանցումի մի տաղավարից:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: