ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Օգոստոսի 29-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները 1996 թ. ծնված Վրեժ Մ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 4 տրոտիլ` 400 գ,   2  տրոտիլ` 200 գ, 2 մետաղալար` պայթուցիչներով, «ՌԿԳ-3ԵՄ» տիպի հակատանկային նռնակ` պայթուցիչով, 12,2 մմ տրամաչափի չկրակված փամփուշտի 5 պարկուճ:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: