ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող 8 փաթեթ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի հետնամասից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սահակ Ս.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 8 փաթեթ, որոնցից մեկում եղել է «B8» գրառմամբ դեղահաբ, 5 փաթեթներում` «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող կես դեղահաբեր, իսկ մյուս երկուսում` սպիտակ փոշի:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: