ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությամբ մեքենայում զենք ու թմրամիջոց է հայտնաբերվել

Խուզարկությամբ մեքենայում զենք ու թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում մեքենան խուզարկվել է: Հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որը լիցքավորված էր 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, իսկ մեքենայի դիմապակու արևապաշտպան վահանի գրպանիկից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգվածով:
Վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: