Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված
26.09.2019 14:25
Թմրամիջոցի հայտնաբերում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդանի Խանջյան փողոցից, թմրանյութեր պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 59-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված, կանեփի յուրահատուկ հոտով մոտ 1.64 գ դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ զանգվածը պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: