Խուզարկություն ննջասենյակում: Մահճակալի տակ հրացան է հայտնաբերվել
02.02.2015 12:53
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 31-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, 1979 թ. ծնված Թեհմինե Խ.-ի տանը և կից շինություններում կատարած խուզարկության ժամանակ՝ ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերել են 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Թեհմինե Խ.-ն հայտարարել է, որ նշված հրացանը պատկանում է իր ամուսնու հորը` 1951 թ. ծնված Գագիկ Պ.-ին, որի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չունի:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: